Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը Հոնկոնգում ռադիոէլեկտրոնային հետախուզության խոշոր կայան է ստեղծել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Հոնկոնգում ռազմական լուրերի կանադական վերլուծական գործակալությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ռազմական օբյեկտը գտնվում է տեղանքում ամենաբարձր լեռան՝ Թայմոշանի (957 մետր) վրա:

Գործակալության տվյալներով՝ նոր համալիրը հագեցած է 15 մետր տրամագծով հզոր ալեհավաքով: Քաղաքի ողջ տարածքը ծածկելով՝ այն ընդունակ է ընդգրկել բջջային կապի, Wi-Fi եւ այլ անլար հաղորդակցական ցանցերի ազդանշանները, էլեկտրոնային փոտը:

Kanwa-ի փոխանցմամբ՝ սա փաստացիորեն «PRISM ամերիկյան մասշտաբային էլեկտրոնային լրտեսման գերգաղտնի ծրագրի նմանօրինակն է»:

Հոնկոնգում արդեն երկու ամիս շարունակ բողոքի ակցիաները չեն դադարում: Ցուցարարները Պեկինից պահանջում են 2017թ. կայանալիք Հոնկոնգի առաջնորդի ընտրություններում չեղարկել սահմանափակումները եւ ապահովել դրանք ազատ ու համաժողովրդական բնույթը: