Երուսաղեմում նոյեմբերի 18-ին անհայտ անձինք հարձակվել են սինագոգի վրա, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով իսրայելյան լրատվամիջոցները:
Աղբյուրը հստակեցնում է, որ դանակներով եւ կացիններով զինված երկու անձինք ներխուժել են սինագոգ եւ հարձակվել ներսում գտնվողների վրա: Նրանք բազմաթիվ վնասվածքներ են հասցրել, ինչի հետեւանքով հինգ մարդ տեղում մահացել է, երկուսը վիրավորվել են, եւս մեկի վիճակը ծանր է: Իսրայելյան լրատվամիջոցները հայտնում են հինգ զոհերի մասին, ոստիկանությունը՝ չորս զոհերի:
Գրոհայիններին կարողացել է կանգնեցնել միայն ոստիկանությունը: Տղամարդկանց տեղում գնդակահարել են: Ենթադրվում է՝ նրանք պաղեստինցի էին:
Վերջին ամիսներին հաճախացել են պաղեստինցիների հարձակումներն իսրայելցիների դեմ: Իսրայելի իշխանություններն այդ հարձակումները ահաբեկչական գործողություն են որակում:




























