Օրերս անհայտ անձինք կրակել են Սարյան փողոցում գտնվող «Բագրատ տուր» տուրիստական ընկերության շենքի վրա: Մուտքի դռան եւ պատուհանի վրա հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել:

Թե ովքեր եւ ինչ նպատակով են կրակել, դեռ պարզվում է: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին:

NEWS.am-ի այս տեղեկությունը չեն հերքել ոստիկանությունից, սակայն մանրամասներ չեն հայտնել. նշել են, որ նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է քննություն: