Գյումրիում նոյեմբերի 13-ին ինքնահրկիզման փորձ կատարած 36-ամյա Արտակ Հովսեփյանը երեք օր անց մահացել է Երեւանի այրվածքաբանական կենտրոնում:
«Արտակ Հովսեփյանը, որը մոտ 60 տոկոս այրվածքներով տեղափովվել էր այրվաքաբանական կենտրոն, նոյեմբերի 16-ին գիտակցության չգալով մահացել է»,- NEWS.am-ին հայտնեցին այրվածքաբանական կենտրոնի վերակենդանացման բաժնից:
NEWS.am-ի տեղեկություններով՝ Արտակ Հովսեփյանը հոգեկան խնդիրներ է ունեցել, կնոջ հետ հերթական ընտանեկան վիճաբանության ժամանակ ասել է. «Ի՞նչ է, ուզում ես վրես բենզին լցնեմ, վառե՞մ»։ Դրանի հետո տղամարդն ինքնահրկիզվել է։
Հիշեցնենք, որ փրկարար ծառայությունը նոյեմբերի 13-ին, ժամը 13.04-ին տեղեկատվություն էր ստացել, որ ժամը 12.50-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 18 տան բնակչը է հրկիզել է իրեն:




























