Ռուսաստանցի նավաստիները բարձրացել են «Վլադիվոստոկ» ուղղաթիռակիր, որը սպասում է Ռուսաստանի ՌԾՈՒ-ին փոխանցվելուն, գրում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով զինվորական-դիվանագիտական աղբյուրը:
Թերթը նշում է, որ ֆրանսիացի մի քանի լրագրողներ Սեն Նազեր նավահանգստում էին այն պահին, երբ ռուսաստանցի ծովայինները բարձրացել են «Միստրալ» ուղղաթիռակիր:
Դրանից մի քանի ժամ առաջ Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ռուսաստանցի ծովայինները նախկինի պես Սեն Նազերում են, որտեղ «Միստրալ» տեսակի նավեր վարել են սովորում:
Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի 18-ին միանգամից մի քանի ֆրանսիական թերթեր հայտնել էին, որ ռուսաստանցի ծովայիններն խնդիրներ ունեն ուղղաթիռակրի հասանելիության հետ կապված: Պաշտոնական Փարիզը չէր հաստատել այդ տեղեկությունը:
«Ռոսօոբորոնէքսպորտը» եւ ֆրանսիական DCNS ընկերությունը 2011 թ. հունիսին պայմանագիր էին կնքել «Միստրալ» տեսակի երկու ուղղաթիռակիր կառուցելու վերաբերյալ:




























