Երուսաղեմում ահաբեկիչների հետ մարտում ստացած վնասվածքներից վախճանվել է Իսրայելի ոստիկանության 30-ամյա սերժանտ Զիդան Սայիֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

Սայիֆը մեկն էր երկու ոստիկաններից, որոնք առաջինն էին Երուսաղեմի արեւմուտքում գտնվող սինագոգ հասել եւ փոխհրաձգություն սկսել առավոտյան աղոթքի պահին քաղաքացիների վրա հարձակված 2 արաբների հետ: Երկու ահաբեկիչներն էլ սպանվել էին:

Մինչ այդ նրանց զոհ էին դարձել եւս 4 մարդ՝ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ սպան պատմում է հարձակվողներին սպանելու մասին:

Հիշեցնենք, Երուսաղեմում նոյեմբերի 18-ին անհայտ անձինք հարձակվել էին սինագոգում աղոթողների վրա՝ դանակներով եւ կացիններով զինված: