Ղազախստանի նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Սերիկ Ահմետովի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքով տնային կալանք է սահմանվել, հայտնում է «Ղազախստանի լուրերը»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հակակոռուպցիոն գերատեսչությունը Կարագանդայի շրջանի եւ Կարագանդա քաղաքի նախկին ղեկավարների, մի շարք ընկերությունների եւ այլ անձանց նկատմամբ մի շարք ծանր կոռուպցիոն քրեական գործեր է քննում:
«Հետաքննվող գործերի շրջանակներում նաեւ մեղադրանք է ներկայացվել 1958 թվականի ծնված Սերիկ Նիգմետովիչ Ահմետովին եւ նրա նկատմամբ Կարագանդա քաղաքի դատարանը որպես խափանման միջոց է ընտրել «տնային կալանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:




























