Չինական Պենլայ քաղաքում բեռնատարի եւ ֆուրգոնի բախման հետեւանքով առնվազն 12 մարդ է զոհվել, եւս երեքը տուժել են: Այս մասին հայտնում է  ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի մամուլը:

«Սինհուան», տեղի իշխանությունները վկայակոչելով, հայտնում է, որ բեռնատարի եւ ֆուրգոնի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Տուժածները հիվանդանոցում են, վթարի պատճառները՝ առայժմ անհայտ:

Ոստիկանությունը ճշտում է կատարվածի հանգամանքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: