ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջև ուկրաինական հարցով փոխզիջումը հնարավոր է, եւ եթե դա տեղի չունենա, երկու կողմերը կպարտվեն, գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:

Հարցին, թե Արեւմուտքն արդյոք կհաշտվի՞ այն մտքի հետ, որ Ղրիմը միացել է Ռուսաստանին, Գորբաչովը դրական է պատասխանել՝ նկատելով, որ Արեւմուտքն արդեն հաշտվել է:

Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանին նոր պատի կառուցումը ԽՍՀՄ-ի նախկին նախագահն անվանել է հիմարություն:

Արեւմուտի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները սրվել են Ուկրաինայի ճգնաժամի պատճառով: Հուլիսի վերջին ԵՄն եւ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ ոլորտային պատժաիջոցներ սահմանեցին: Ի պատասխան՝ ՌԴ-ն սահմանափակեց իր նկատմամբ պատժամիջոցներ ներդրած երկրներից (ԱՄՆ, ԵՄ-ի երկրներ, Կանադա, Ավստրալիա եւ Նորվեգիա) պարենային ապրանքների ներկրումը: