Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում քննարկել է ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ուղիները, գրում է Deutsche Welle-ն:
Քաղաքական գործիչները նոյեմբերի 18-ի երեկոյան կայացած չնախատեսված հանդիպման ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքում հաստատված իրավիճակը:
Աղբույրի փոխանցմամբ՝ հանդիպումը տեւել է ավելի քան 1 ժամ եւ կրել է «բաց եւ լուրջ» բնույթ։ «Զրույցը կարող է համագործակցության նոր հեռանկարներ բացել», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նույն օրը, ավելի վաղ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Շտայնմայերը հայտարարել էր, որ Ուկրաինայի իրավիճակը «լավատեսության հիմքեր» չի տալիս: Շատայնմայերի խոսքով, չի կարելի թույլ տալ, որ ուկրաինական հակամարտությունը հանգեցնի Եվրոպայի մասնատմանը:




























