Նույնիսկ եթե մարդիկ պարտք են պետությանը, պարտքերի համար նրանց փողոց վտարել չի կարելի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա պահանջեց օրակարգից հանել Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կողմից ներկայացված հարցը:
Նախագծով ենթադրվում էր Կիեւյան փողոցի նրբանցքներից մեկում ֆիննախին 120,7 հազար դոլար պարտք ունեցող 4 անձից բաղկացած ընտանիքի կողմից զբաղեցրած բնակարանը վերադարձնել պետությանը:
«Ենթադրենք պարտք են, նշանակում է պետք է նրանց փողոց վտարե՞լ»,- հայտարարեց վարչապետը: «Այո, սակայն տարածքը, որտեղ նրանք ապրում են, պատկանում է պետությանը, իսկ նրանք դրանից օգտվում են անհատույց հիմունքներով», - առարկեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Ես հասկանում եմ, որ պետական ունեցվածք է: Իսկ որտե՞ղ է սոցիալական ասպեկտը: Մարդիկ ինչ-որ տեղ պե՞տք է ապրեն: Նրանց հարցն այլ կերպ լուծելու հնարավորություն կտանք: Հարցը հանում ենք օրակարգից», - նշեց Աբրահամյանը:



























