Դեկտեմբերի 10-ին, երբ Հայ ազգային կոնգրեսը ավանդաբար Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված քայլերթ է կազմակերպում, այս տարի տեղի կունենա համաժողովրդական մասշտաբի միջացառում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, ամփոփելով եռյակի ներկայացուցիչների (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») հերթական նիստի արդյունքները, լրագրողներին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով՝ խորհրդարանական եռյակը դեկտեմբերի 10-ին՝ 13:00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի, որտեղ կներկայացվի Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, համազգային շարժման հետագա քայերը: «Դրանից հետո Երեւանում հզոր քայլերթ կանցկացնենք», - հավաստիացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհը: