ԱՄՆ-ի պատվիրակներն աշխարհի բոլոր երկրներից պահանջում են միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստիի», հայտարարել է  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Բոլորովին վերջերս Պեկինում հանդիպեցի Ջոն Քերրիի հետ եւ ուղղակիորեն ասացի դա. ԱՄՆ-ի պատվիրակներն աշխարհի երկրներ են այցելում եւ կառավարություններից պահանջում միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին»,- Լավրովի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Նախարարը նշել է, որ դեպքերի ճնշող մեծամասնության պարագայում այդ հնարքները չեն անցնում, բայց փաստը, որ գերտերությունը զբաղվում է նման գործով, աշխարհով մեկ վազելով եւ իրեն հետեւել պարտադրելով... ես, օրինակ, կամաչեի նման բան անելուց»: