Լուգանսկի ղեկավար Իգոր Պլոտնիցկին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մենամարտի է հրավիրել, գրում է «Վզգլյադը»՝ վկայակոչելով Պլոտնիցկու բաց նամակը, որը հրապարակվել է Կուգանսկի ժողովրդական հանրապետության կայքում:

ԼԺՀ ղեկավարի խոսքով՝ մենամարտն արդար անցկացնելու համար պետք է, որ կողմերից յուրաքանչյուրը 10-ական դիտորդ-մարտավկա եւ մամուլի 10-ական ներկայացուցիչ բերի:

«Դեմ չեմ ցանկացած հեռուստաալիքով ուղիղ հեռարձակմանը, եթե Դուք դա հնարավոր եք համարում: Մարտահրավերի եւ զենքի ընտրությունը Ձեզ եմ թողնում», – հավելել է նա:

Ընդ որում՝ Պլոտնիցկին հայտարարել է, որ իր առաջարկն իմպուլսիվ չէ, այլ երկար մոտորումների արդյունք է:  «Ձեզանից անմիջական պատասխան եմ ակնկալում, քանի որ  ձգձգման յուրաքանչյուր ժամ նոր զոհեր, տառապանքներ եւ բյուջեի ծախսեր են եւ Դոնբասի բնակիչների, եւ Ուկրաինայի քաղաքացիների համար», – նշել է նա:

«Ես հնագույն, վաղեմի սովորույթ եմ առաջարկել, որտեղ Աստված կպատժի  նրան, ով իրավացի չէ», – նշել է նա՝ արդեն Պորոշենկոյին ուղղված բաց նամակի հրապարակումից հետո՝ հավելելով, որ իր պարտության հնարավորությունը «չի պատկերացնում»:

Պյոտր Պորոշենկոն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել մարտահրավերի կոչը: