Իսպանիայի խորհրդարանը (ստորին պալատը) գրեթե միաձայն կողմ է քվեարկել բանաձեւին, որը երկրի կառավարությանը կոչ է անեւմ ճանաչել Պաղեստինի անկախությունը, փոխանցում է «Ռոսբալտը»:
Աղբյուրը նշում է, որ փաստաթուղթը խորհրդանշական նշանակություն ունի. այն օրենսդրական հետեւանքներ չունի եւ դրանում ոչ մի ժամկետ նշված չէ: Փաստաթղթում Պաղեստինը ճանաչելու վերաբերյալ կոչ է պարունակվում՝ ուղղված Իսպանիայի կառավարությանը: Ասվում է, որ «հիմնախնդիրը լուծելու միակ հնարավորությունը երկու պետությունների՝ Իսրայելի եւ Պաղեստինի գոյությունն է».:
Բանաձեւի նախաձեռնողը Իսպանիայի ընդդիմադիր Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունն է:
Հիշեցնենք, օրերս հաղորդվել էր, որ Իսպանիան կարող է ճանաչել Պաղեստինը ՝ չսպասելով Իսրայելի հետ նախնական համաձայնությանը:




























