Իրաքյան Քուրդիստան ինքնավար շրջանի մայրաքաղաքում ահաբեկչության հետեւանքով 5 մարդ զոհվել, մոտ 22-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախնական տվյալներով՝ պայթյունն իրագործել է մահապարտ-ահաբեկիչը, ով պայթեցրել է տեղի վարչական շենքի մոտակայքում կանգնեցված ականապատված ավտոմեքենան:
Զոհվածների թվում երեքը պետական հաստատության պահակներն են, երկուսը՝ խաղաղ բնակիչներ: Իրաքի անվտանգության ծառայության աշխատակիցները օղակել են ահաբեկչական ակտի իրականացման վայրը: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:
Shafaq News գործակալության փոխանցմամբ՝ ներկայում բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ, նրանց օգնություն է ցուցաբերվում:
Գործակալությունը նշում է, որ Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման զինյալների առաջխաղացմամբ Իրաքի անվտանգության ոլորտի վիճակը վատթարացել է:




























