ՆԱՏՕ-ն Ռուսաստանի կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, գործել միջազգային պարտավորությունների շրջանակներում եւ հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այդ մասին էստոնական Delfi-ին տված հարցազրույցի հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը:

Անդրադառնալով Ուկրաինայի ճգնաժամին՝ Սթոլթենբերգը հայտարարել է, որ իրավիճակը «շատ-շատ լուրջ է»: Մինսկի համաձայնությունը խախտվում է հրադադարը խախտված է: Դա նվազեցնում է բանակցությունների ճանապարհով խաղաղ համաձայնության հնարավորությունը: Մենք տեսնում ենք պատերազմի էսկալացիա, տեսնում ենք Ռուսաստանից դեպի Ուկրաինայի՝ անջատողականների կողմից վերահսկվող տարածքներ զինտեխնիկայի փոխադրում, տեսնում ենք տանկերի, հրետանու տեղաշարժ:  Դա նվազեցնում է խաղաղ կարգավորման ձեռքբերման հավանականությունը»:

Մեկնաբանելով Ֆրանսիայի գործողությունները, որը դեռ չի հրաժարվել «Միստրալ» ուղղաթիռակիրների վաճառքի գաղափարից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ռազմական արտահանումը երկրի ներքին գործն է, ՆԱՏՕ-ն դա չի որոշում. «Այդուհանդերձ, կցանկանայինք հավատալ, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները, այդ թվում եւ Ֆրանսիան, հստակ հասկանում են իրենց գործողությունների հետեւանքները»: