Եվրասիական տնտեսական միության ստեղծման արդյունքում Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության արդիականությունը չի տուժի: Այս մասին գրել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինին:

«Հենց Միութենական պետությունը դարձավ այն հիմքը, որն արդյունքում մեզ հնարավորություն ընձեռեց անցնել Եվրասիական տնտեսական միության ձեւաչափում բազմակողմ ինտեգրման: Այսօր՝ ԵՏՄ-ի գործունեության մեկնարկի նախաշեմին, կարելի է հանդիպել նման կարծիքի. քանի որ աշխատել է ավելի մեծ թվով երկրների ներառող միավորումը, ապա, իբր, երկու երկրների մեխանիզմների անհրաժեշտություն չկա: Դրա հետ համաձայնել չի կարելի»,- ասել է Կարասինը:

ՌԴ ԱԳ փոխնախարարը նշել է, որ վերջին 15 տարիներին ռուս-բելառուսական ինտեգրացիան անշրջելի է դարձել, եւ բոլորը զգացել են դրա անվիճելի առավելությունը:

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի ստեղծման մասին պայմանագիրը ԵվրԱզԷս-ի Մաքսային միության հիմքի վրա ստորագրվեց 2014 թվականի մայիսի 29-ին: Այն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ին: Միության կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը: