2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Կիպրոսից Հայաստան կժամանի բարձրագույն մակարդակով  պատվիրակություն: Այս մասին նոյեմբերի 20-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է Կիպրոսի խորհրդարանի խոսնակ Յանակիս Օմիրուն: Ըստ նրա՝ երկրի իշխանությունները մեծապես կարեւորում են այդ տարելիցը:

1915թ. ոճրագործության զոհերի հիշատակի օրը կնշվի նաեւ Կիպրոսում: «Մենք հայ խորհրդարանական-գործընկերներին արդեն հրավիրել ենք Կիպրոս, որտեղ նույնպես մի շարք  միջոցառումներ կանցկացնենք», - հավելել է Օմիրուն:

Հիշեցնենք, Կիպրոսը եղել է  առաջին եվրոպական երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975թ., եւ առաջին երկիրը, որն այդ հարցը բարձրացրել է ՄԱԿ-ի ԳԱ-ում: