Նեպալի լեռներում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ավտոբուսն ընկել է Բերի գետը, որի հետեւանքով զոհվել է առնվազն 24 մարդ, եւս 10-ը վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է «Ռոսբալտը»: հետեւանքով

Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի  ունեցել Ջայարկոտայի շրջանում: Վարորդը չի կարողացել կառավարել ավտոբուսը, եւ այն ընկել է ջրանցքը, ամբողջությամբ սուզվելով ջրի մեջ:

Ողբերգության վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում:

Ոստիկանությունում չեն բացառել զոհերի աճի հնարավորությունը, քանի որ վարորդները սովորաբար ճանապարհից ուղեւորներ են վերցնում: