Դեկտեմբերի սկզբին Հայաստան կժամանի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան: Այս մասին նոյեմբերի  21-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը գերատեսչությունում ոսկերչագործական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Ըստ նրա՝ հավանաբար հանդիպումը կկայանա դեկտեմբերի 4 – 5-ին:

«Մենք մտադիր ենք կազմակերպել նրա հանդիպումը բոլոր շահագրգիռ ձեռնարկատերերի հետ: Դուք եւ ձեր գործընկերները հնարավորություն կստանաք ճշտելու ԵՏՄ-ի ներսում եւ երրորդ երկրների հետ կապված արտադրության եւ առեւտրի վերաբերյալ բոլոր հարցերը: Մաքսատուրքեր, վճարման կարգ եւ ԱԱՀ-ի գանձում, արտադրության չափորոշիչներ՝ այս բոլոր հարցերին մենք եւ ԵՏՀ-ի մեր գործընկերները կփորձենք ամբողջությամբ պատասխանել», - նշել է Ճշմարիտյանը:

Հիշեցնենք, որ ԵՏՄ-ում ՀՀ անդամակցությունը ուժի մեջ է մտնում 2015 թ. հունվարի 1-ից: