Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Նովոսիբիրսկ քաղաքի «Կրասնայա պլոշչադ» առեւտրային կենտրոնում ողբերգություն է տեղի ունեցել: Առեւտրի սրահում  այդ պահին շատ երեխաներ են գտնվել: Ականատեսների խոսքով՝ կինը մագլցել է պարիսպը եւ ձեռքերը տարածելով՝ ցած նետվել, հայտնում է LifeNews-ը:

Տեսագրության մեջ երեւում է, ինչպես է կինն ընկնում առաջին հարկ՝ զարդարված ամանորյա տոնածառի կողքին:

Դեպքի վայրը օղակվել է իրավապահների կողմից, իսկ կենտրոնի այցելուներին խնդրել են լքել տարածքը: Բացահայտվում է պատահածի հանգամանքները: