Կին ղեկավարներն այլ կանանց համեմատ ավելի թույլ հոգեկան առողջություն ունեն եւ հակված են դեպրեսիայի: Այս եզրահանգմանն են եկել Տեխասի համալսարանի հետազոտողները, հաղորդում է Zee News-ը:
Տղամարդ ղեկավարների մոտ նման հակումներ չեն նկատվում: Նրանք, ըստ գիտնականների, ավելի քիչ են ենթարկվում սթրեսի, քանի որ ի տարբերություն կանանց՝ ստիպված չեն լինում հաղթահարել հասարակական կարծրատիպերը:
Ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանայք հաճախ են բախվում միջանձնային լարվածության, կարծրատիպերի, նախապաշարմունքների, սոցիալական մեկուսացման եւ դիմադրության, ինչպես իրենց ենթակաների, այնպես էլ ղեկավարների կողմից: Նրանք հաճախ դիտարկվում են որպես անինքնավստահ եւ վստահության ոչ արժանի աշխատակիցներ: Իսկ, երբ կինը փորձում է հակառակն ապացուցել, նրան մեղադրում են կանացիության բացակայության մեջ:


























