Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը Տրապիզոնի Արաքլը գավառում կատարած շրջագայության ժամանակ մի լավ «մուշտի» է ստացել տեղի բնակիչներից մեկի կողմից:
Ինչպես հայտնում է թուրքական "Hurriyet " օրաթերթը, երբ Էրդողանը ցանկացել է ելույթ ունենալ հավաքվածների առջև, նրանցից մեկը մոտեցել է Թուրքիայի վարչապետին և բռունցքի ծանր հարված հասցրել նրա որովայնին: Հարվածն այնքան ուժգին ու անսպասելի է եղել, որ Էրդողանը ցավից բղավել է ու կծկվել:
Բնականաբար, վարչապետի թիկնազորն անմիջապես վնասազերծել է այդ մարդուն` Թուրան Դեմիրին: Հետագայում նա բացատրություն է տվել, թե իրականում ինքը ցանկացել է գրկել Էրդողանին, բայց թիկնապահների դիմադրությունը հաղթահարելու ժամանակ սխալմամբ հարվածել է նրան:



























