Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է նախկին վարչապետներից կուսակցական կոմիտե ստեղծելու իր մտադրության մասին, որոնք ներկայացնում են «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը, հաղորդում է Le Parisien թերթը:
«Ես մտադրություն չունեմ միայնակ ղեկավարել մեր կուսակցությունը: Ես մեր քաղաքական ընտանիքի նախկին վարչապետներից կոմիտե կստեղծեմ, որոնք ինձ կօգնեն իրենց խորհուրդներով եւ փորձով»,-ասել է Սարկոզին:
Նա նաեւ հայտարարել է, որ կոմիտեի անդամ է համաձայնել դառնալ նաեւ Դոմինիկ դե Վիլպենը, որը եղել է իրենց կուսակցությունում, սակայն հետո որոշել է սեփական կուսակցությունը («Համերաշխ հանրապետություն») ստեղծել:
Le Figaro թերթը գրում է, որ Սարկոզիի կուսակիցներից նախկին վարչապետներ են եղել Դուարք Բալադյուրը, Ալեն Ժյուպեն, Ժան-Պյեռ Ռաֆարենը եւ Ֆարնսուա Ֆիյոնը: Նրանց շարքում է նաեւ Ժակ Շիրակը, որը երկու անգամ գլխավորել է Ֆրանսիայի կառավարությունը, սակայն նա արդեն չի մասնակցում երկրի քաղաքական կյանքին:
Սարկոզին նաեւ հայտարարել է, որ ուզում է փոխել կուսակցության անունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության առաջնորդի ընտրությունների տեղի են ունեցել նոյեմբերի 29-ին, որտեղ Սարկոզին ստացել է 64,5 տոկոս ձայն:
Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին վերադառնում է մեծ քաղաքականություն




























