NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Զեյթունում տղամարդու դիակի հայտնաբերման մասին: Մեր տեղեկություններով՝ տղամարդը մոտ 40 տարեկան է, չի աշխատում եւ ընտանիք չունի:

Նա մեծ հակում ուներ ալկոհոլի նկատմամբ: Նախնական տեղեկություններով՝ սպանությունը հենց այդ հողի վրա է կատարվել:  Դանակի հարվածները սրտի շրջանում էին, առաջիկայում կբացահայտվեն գործի հանգամանքները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Զեյթուն վարչական շրջանում տղամարդու են դանակահարել: Դավիթ Անհաղթի փողոցում, «Պալոմա» հյուրանոցի մոտ անցորդները նկատել են մի ընկած տղամարդու, քիչ ուշ պարզվել է, որ նա մահացած է եղել: Դիակի վրա դանակի հետքեր են եղել: Իրավապահներն արդեն զբաղվում են դեպքով: