ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնության տակ ստորագրել է ընդամենը երեք պատգամավոր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշե է ինքը՝ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենից բացի ստորագրել են Զարուհի Փոստանջյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը:
Փաշինյանի խոսքով՝ նախագիծը մնալու է ԱԺ-ում եւ որոշակի լրամշակումից հետո այն օրենսդրական նախաձեռնության կարգով ինքը կդնի շրջանառության մեջ:
«Սա նշանակում է, որ հարցն առնվազն պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում եւ քվեարկության դրվի ԱԺ լիագումար նիստում՝ օրակարգում ընդգրկվելու համար»,-ասել է նա:
Փաշինյանը պարզաբանել է նման նախաձեռնությամբ հանդես գալու պատճառները՝ նշելով, որ այս նախագծով «Քաղաքացիական պայմանագիր» կառավարում միավորումը հիշեցնում է քաղաքական դաշտում հաստատված աղետալի, առանցքային պատասխանատուների եւ նրանց գործունեության քրեաիրավական բնույթի մասին:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցն է ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկն է:
Նշենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը հայտարարել է, Եթե 131 պատգամավորից ընդամենը երեքն է ստորագրել այդ նախաձեռնության տակ, նշանակում է՝ ՀՀ նախագահի քաղաքականությունն «օգտվում է Ազգային ժողովի կողմից լիարժեք վստահությունից»:




























