Դեկտեմբերի 1-ին Չուկոտկայի ափերին հարավկորեական «ուռկանակիր նավի խորտակման արդյունքում մեկ մարդ է զոհվել, անձնակազմի 54 անդամների ճակատագրի մասին դեռեւս ոինչ հայտնի չէ:
«Այժմ աղետի շրջանում գտնվող բոլոր նավերի անձնակազմները որոնողական աշխատանքներ են տանում», - հայտնում է «Պետրոպավլովսկ-Կամչատսկի նավահանգստի վարչության» հաակարգող-որոնողական ենթակենտրոնի պետ Արթուր Ռեցը: Նա նշել է, որ քամու արագությունը հասնում է 25-27 մ/վ, իսկ ալիքների բարձրությունը 5-6 մետր է:



























