Չինաստանում տղամարդուն երեք ամսվա ազատազրկման են դատապարտել՝ դոդոշներ որսալու համար: Ըստ The South China Morning Post-ի, նրանց որսը երկրում արգելված է:
Չինաստանի կենտրոնական Հենան նահանգի դատարանը մեղավոր է ճանաչել 48-ամյա Վոնգ ազգանունով տեղի բնակչին՝ որոշ կենդանատեսակների որսն արգելող օրենքը խախտելու համար: Իրավապահները որսագողին ձերբակալել են գետում դոդոշներ որսալիս: Վոնգը հասցրել է գետից 87 դոդոշ դուրս բերել: Ըստ Lenta-ի, նրա ամբողջ որսը բարեհաջող գետն են նետել:
Ձերբակալվածը պնդել է, որ չի իմացել դոդոշների որսի արգելքի մասին: Սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստվում էր կենդանիներին վաճառել սեւ շուկայում: Դոդոշների մաշկի մեջ գոյություն ունեցող նյութն օգտագործվում է չինական ավանդական բժշկության մեջ:
Հենանում տեղական ֆաունայի ավելի քան 1.700 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ճնճղուկները, գորտերը, փասիաններն ու օձերը, օրենքով պաշտպանված են: 2014 թվականի սեպտեմբերին էլ նահանգի 71-ամյա բնակչին մեկ տարվա ազատազրկման էին դատապարտել՝ ռեստորաններին 19.000 ճնճղուկ վաճառելու համար:




























