Նոյեմբերի 29-ին,  ժամը 2.50-ին,  ոստիկանության Մալաթիայի բաժին հիվանդանոցից  հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1977 թ. ծնված Գրիգոր Մ.-ն։

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.10-ին, Երեւանի Ջիվանու փողոցում  անհայտ անձը սուր-ծակող-կտրող գործիքով հարվածել է Գրիգոր Մ.-ի գոտկատեղին եւ պատճառել նշված վնասվածքը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Գրիգոր Մ.-ին դանակով հարվածել եւ նշված վնասվածքը պատճառել է 1994 թ. ծնված Վարդան Ս.-ն։ Բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս ներկայացել է բաժին եւ ներկայացրել հանցագործության գործիք դանակը:

Կատարվում է հետաքննություն: