Այս տարի Բորոյի (Լոնդոն, Մեծ Բրիտանիա) սուրբծննդյան ֆուդ-մարքեթում կվաճառեն ավանդական կարկանդակներ՝ ոչ ավանդական միջուկով՝ միջատներով եւ դրանց թրթուրներով:

Մորեխներն ու ալյուրի որդերը խառնած են չրերին եւ համեմունքներին ու գրեթե չեն զգացվում միջուկում: Իսկ կարկանդակների եզրերը զարդարող միջատները ախորժելի խրթխրթում են: Նորույթը համտեսողների խոսքով՝  կարկանդակները համեղ են ու հագեցնող, փոխանցում է Kedem-ը:

Կարկանդակների բաղադրատոմսը մշակել են սոցիալական եւ բնապահպանական խնդիրներով զբաղվող Big Bang UK Young Scientists & Engineers Fair երիտասարդական կազմակերպության ակտիվիստները: Եթե մսային եւ կաթնային արտադրանքի գոնե մի մասը փոխարինվի  սպիտակուցներով եւ ճարպերով հարուստ միջատներով, դա կնվազեցնի շրջակա միջավայրին հասցվող վնասը եւ թույլ կտա լուծել սովի խնդիրը: