ANSPRESS-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 24-ին, Բաքվում Զաուր Ալիեւը իր Volkswagen մակնիշի մեքենան կայանել է ոչ ճիշտ տեղում: Ճանապարհային ոստիկան Նատիհ Մոլաեւը պահանջել է մեքենան դուրս բերել տրանսպորտի կայանման համար չնախատեսված վայրից: Վարորդը հրադաժարվել է ատարել կապիտանի պահանջը եւ երկար լեզվակռվից հետո զանգահարել իր հորը: Դեպքի վայր ժամանած տղամարդը վիրավորանքներով հեղեղով հարձակվել է ճանապարհային տեսուչի վրա:

Երբ տեսուչը մատնանշել է, որ իր որդու մեքենան խանգարում է անցորդների երթեւեկությանը, ի պատասխան վարորդի հորից ստացել է վիրավորանքների նոր հեղեղ: Այսպես, Ա. Ալիեւը ոստիկանության կապիտանին անվանել է հայ: «Դուք մահմեդական չեք, դուք հայ եք: Ճանապարհային ոստիկան ես, գրիր տուգանքդ եւ հանգստացիր», - բաղվել է Ազադ Ալիեւը:

Վիրավորանքի փաստով կապիտան Նատիհ Մոլաեւը դիմել է Սաբաիլի շրջանային դատախազություն: Կապիտանը պահանջում է, որպեսզի իրեն հրապարակայնորեն վիրավորած եւ հայ անվանած օրինախախտները պատժվեն: