Համացանցի օգտատերերը ծաղրել են Սուրբ Ծննդյան տոնի բացիկը, որի վրա պատկերված է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը կնոջ՝ Շերի Բլերի հետ:
Ըստ The Daily Mirror-ի, մարդիկ սկզբում որոշել են, որ բացիկը կատակ է: Սակայն Բլերի գրասենյակի ներկայացուցիչները հայտարարել են, որ բացիկը պաշտոնական է, եւ այն «շատ հաճելի» են անվանել:
Ըստ Gazeta-ի, սոցցանցերում արձագանքը բուռն է եղել: Որոշ օգտատերեր, մասնավորապես, նմանություն են գտել բացիկի եւ ամերիկյան հայտնի «Ընկերները» սերիալի տեսարաններից մեկի միջեւ, որտեղ Չենդլերն ապարդյուն փորձում է ժպտալ լուսանկարի համար:
«Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր «Թոփ-մոդելներ ամերիկյան ձեւով» նախագծում Թայրան (Բենքս) սովորեցնում աչքերով ժպտալ»,- հարցրել է մեկնաբանողներից մեկը եւ կարծիք հայտնել, որ Բլերին այդ վարպետությունը տրված չէ:
«Եթե փակեք ձեր աչքերը եւ երեք անգամ «Թոնի Բլեր» ասեք, ապա նա կհայտնվի ձեր առջեւ»,- կատակել է սոցցանցերի մեկ այլ օգտատեր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ համացանցում հայտնվել է Ուլյամի, Քեյթի եւ Ջորջի շնորհակալական բացիկը: Նաեւ նշվում էր, որ Ծննդյան տոնի բրիտանական բացիկների վրա Սանտան նկատելիորեն նիհարել է:




























