Եվրամիությունը կշարունակի «Հարավային հոսք» նախագծի քննարկումները՝ չնայած Վլադիմիր Պուտինի կողմից արված հայտարարությանը: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոս Շեֆկովիչը, հայտնում է The Wall Street Journal-ը:
Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ հաջորդ նիստը ծրագրվում է դեկտեմբերի 9-ին եւ կանցկացվի՝ անկախ նախագծի կասեցման մասին Ռուսաստանի հայտարարությունից:
Իր հերթին, Բուլղարիայի ներկայացուցիչը՝ Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Քրիստինա Գիորգիեւան հայտարարել է, որ Ռուսաստանի որոշումը ցույց է տալիս Եվրոպայի համար էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման կարեւորությունը, հայտնում է AFP-ն:
Երկուշաբթի ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել էր, որ Ռուսաստանը ներկայիս պայմաններում չի կարող շարունակել «Հարավային հոսքի» իրացումը, առաջին հերթին՝ Եվրամիության ապակառուցողական դիրքորոշման պատճառով: «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել էր, որ «Հարավային հոսք» նախագիծը փակված է:




























