Կառավարության առաջիկա՝ դեկտեմբերի 4-ի նիստում որոշում է կայացվելու տոնական օրերի տեղափոխման մասով: NEWS.am-ը Կառավարությունից տեղեկացավ, որ նիստում որոշում է կայացվելու 2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել 2014 թվականի դեկտեմբերի 20-ը և 27-ը`շաբաթ օրերը:
Նշենք, որ 2015թ առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 12-ը:




























