Ղարաբաղյան գործընթացը խնդիրներ էր առաջացնում նաեւ եվրաինտեգրման բանակցությունների ժամանակ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարեց Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Բնական է, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը չի կարող չանհանգստացնել Հայաստանին՝ անկախ այն բանից, թե որ ինտեգրացիոն բլոկին ենք մենք պատրաստվում միանալ: Եվրաինտեգրման բանակցությունների ժամանակ Ղարաբաղի հարցը դիտարկվում էր որպես խնդիր, որը պահանջում է լուծում նաեւ», - հավելեց նա: «Ես չեմ կարծում, որ դա կխանգարի Եվրասիական միության տնտեսական գործընթացներին: Իսկ, Ադրբեջանի մոտ, որ տարիներ շարունակ փորձում է թուլացնել Հայաստանը, այս անգամ եւս ոչինչ չի հաջողվի», - ընդգծեց Արտակ Զաքարյանը: 

Պայմանագրի քննարկումները կշարունակվեն վաղը: