Charities Aid Foundation կազմակերպությունը հետազոտություն է անցրացրել՝ պարզելու համար, թե որ վարքն է բոլորից շատ գրգռում մարդկանց: Հարցմանը մասնակցել է 2 հազար մարդ:
Ցանկի առաջին տեղում հայտնվել է հաշմանդամների համար նախատեսված մեքենաների կայանատեղիում այլ անձանց կողմից մեքենա կայանելը: Դրան անմիջապես հաջորդում է հասարակական տրանսպորտում հղի կնոջը կամ տարեց մարդուն տեղ չզիջելը, ներկայացնում է The Hindustan Times-ը:
Հարցվածներին բարկացնում են նաեւ վարորդները, որոնք երեխաներ չունեն, բայց օգտվում են սուպերմարկետների մոտ ընտանեկան կայանատեղիներից:
Շատերին հունից հանում են այն առանց հերթի վաճառասեղանին մոտեցող մարդիկ, նաեւ նրանք, որոնք աստիճանների մոտ անտարբեր անցնում են սայլակով երեխայի հետ կնոջ կողքով:
Հարցման մասնակիցների մեծամասնությանը նյարդայնացնում են այն մարդիկ, որոնք ականջակալներով երաժշտություն լսելիս այնքան բարձր են միացնում, որ մյուսները եւս ստիպված են լինում լսել այն, հաղորդում է MedDaily-ը:
Բացի այդ, մարդկանց կատաղության են հասցնում նրանք, որոնք վերելակում սեղմում են դռներն արագ փակելու կոճակը: Ուսանողներին բոլորովին դուր չի գալիս երբ ինչ-որ մեկը վերցնում է նրանց ուտելիքը սառնարանից:
Հասարակական տրանսպորտի ուղեւորներին վրդովվեցնում են նրանք, որոնք պայուսակը դնում են կողքի նստարանին եւ չեն վերցնում, քանի դեռ չես խնդրում:




























