ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ է արել կողմ քվեարկել Էբոլայի դեմ պայքարի համար 6,18 մլրդ դոլար հատկացնելուն: Նախագահը կարծում է, որ այդ ուղղությամբ ԱՄՆ գործողությունները վերջերս սկսել են դրական արդյունքներ տալ, սակայն դեռ շատ բան պետք է անել: 

«Ցանկացած մխացող ածխի կտոր կարող է նոր հրդեհի պատճառ դառնալ, այդ պատճառով էլ պետք է միշտ զգոն լինել: Եվ չի կարելի պարզապես պայքարել համաճարակի դեմ: Մենք պետք է այն մարենք», — ասել է նախագահը, հայտնում է «lenta.ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

ԱՀԿ-ի տվյալով՝ Էբոլայի համաճարակից մահացել է 6928 մարդ, վարակվել՝ 16 հազարից ավելին: Ամենաշատ տուժածները Գվինեայում են, Լիբերիայում եւ Սիերա-Լեոնեում: