Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.10-ին, Լեռնանցք-Սպիտակ ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի  հողաթմբին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: