Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2015թ. մարտի 17-ին: Դեկտեմբերի 3-ին նման որոշում են կայացրել իսրայելցի պատգամավորները այն բանից հետո, երբ նախօրեին վարչապետ Բենիամին Նեթանյահուն աշխատանքից ազատել է կոնտրոնամետ կուսակցությունների անդամ նախարարներ Յաիր Լապիդին եւ Ցիպի Լիվնիին: Այս մասին հայտնում է Իսրայելի պետական ռադիոն:
Քնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը այսօր ավելի վաղ խորհրդարանական խմբակցությունների առաջնորդներին հավաքել էր Իսրայելում արտահերթ ընտրությունների ամսաթիվը որոշելու համար:
Այս հարցով խորհրդակցությունների ավարտից հետո կկայանա 20-րդ գումարման Քնեսետը ցրելու օրինագծի նախնական ընթերցումը:
Ամենայն հավանականությամբ Բենիամին Նեթանյահուն կրկին կդառնա վարչապետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Հաարեցը»:
Իսրայելի գործող՝ 33-րդ կառավարությունը իշխանության մոտ գտնվում է երկու տարուց էլ քիչ՝ 2013-ի սկզբից: Հերթական ընտրությունները պետք է կայանային 2017թ.:




























