Արդարադատության նախարարությունը կվերանորոգի Սեւանի բանտի արտաքին պատը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին հայտարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նա նշեց, որ այժմ բանտի պատի բարձրությունը 3 մետր է, ինչը երկու անգամ ցածր է նորմայից: Բացի այդ, այն խարխլվել է: «Մենք այն կարգի կբերենք: Ծրագրվում է վերանորոգումներ իրականացնել նաեւ հանրապետության հյուսիսում գտնվող Արթիկ քաղաքի քրեակատարողական հաստատությունում», - հավելեց նախարարը:

Նա հիշեցրեց, որ վերջերս շահագործման է հանձնվել անկախ Հայաստանում կառուցված առաջին բանտային հաստատությունը՝ Արմավիրի բանտը: