Տպավորություն է ստեղծվում, որ մարզպետ կարող են դառնալ միայն նրանք, ովքեր ջանադրաբար փորձում են «գողական դառնալ»: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խորհրդարանում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ հենց նման բողոք է պարունակում հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում իր պատիժը կրող բանտարկյալի նամակում: Նա հավելեց, որ բանտարկյալը զարմանում է, թե ինչպես կարելի է գողական համբավով մարդուն՝ Սուրեն Խաչատրանին, նշանակել Սյունիքի մարզպետ: «Ինչո՞ւ մյուսները չեն կարող «գողական» ժառգոնով խոսել եւ դառնալ մարզպետ. ահա թե ինչ է հարցնում բանտարկյալը», - ասաց Փոստանջյանը: