NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրողներ Միխեյիլ Քանի եւ Ցվետելիա Ցոլովոյի՝ Reuters գործակալության կայքում հրապարակված հոդվածը:
Եվրասիական միության դիվանագիտական հաղթանակը նրանում է, որպեսզի Կրեմլին ստիպի չեղյալ հայտարարել իր «Հարավային հոսք» նախագիծը, ինչպես նաեւ գլխացավանք ստեղծի Բրյուսելի համար. ինչպե՞ս գազի անվտանգ մատակարարումների այլընտրանքային աղբյուր գտնի Հարավ-արեւելյան Եվրոպայի համար:
Չնայած Ուկրաինայի ճգնաժամից հետո նախագիծը քաղաքականապես թունավոր էր դարձավ, գազատարը մեծ նշանակություն ուներ այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Սերբիան, Բուլղարիան եւ Հունգարիան, քանի որ առաջարկում էր գազի մատակարարում մի երթուղով, որն անցնում էր Ուկրաինայի միջով եւ խափանման քիչ վտանգներ էր պարունակում: Հարավ-արեւելյան Եվրոպայի համար անվտանգ այլընտրանքային աղբյուրների շուրջ այլ գաղափարներ նույնպես առաջադրվում էին, սակայն դրանցից ոչ մեկը նման չէր «Հարավային հոսք»-ին, ինչը տարածաշրջանի երկրներին մի քանի տարի շարունակ անորոշության է դատապարտում:
Նախագիծը գազի եվրոպական մակարդակի խափանման եւ էներգակիրների գնի անկման զոհ դարձավ, բայց նաեւ Եվրահանձնաժողովի դիմակայման, որն Ուկրաինայի հարցով Ռուսասըտանի հետ դիմակայման ֆոնին Բուլղարիային ստիպեց ժամանակավորապես հապաղել շինարարության հարցում: «Դա ոչ շահեկան որոշում է բոլորի համար: Գոյություն ունեն մի շարք երկրներ, որոնք իսկապես անվտանգ մատակարարումների հետ կապված խնդիր ունեն»,- ասել է Եվրամիության աղբյուրը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:
Հիմա օրակարգային որոշումը կայանում է Սլովակիայի գազային հանգույցը կապելու մեջ, որը սնվում է տարբեր աղբյուրներից մատակարարումների հաշվին՝ Բալկանների հետ՝ Ուկրաինայի հարավ-արեւմտյան անկյունային խողովակաշարի թողարկման ճանապարհով եւ Ռումինիայից մինչեւ Բուլղարիա: Երրորդ տարբերակը Տրանսադրիատիկ խողովակաշարն է: Ինչպես «Նաբուկկո»-ն, այն նախատեսված է Թուրքիայի միջով Ադրբեջանի կասպիական գազը Եվրոպա փոխադրելու համար:
Բրյուսելը պետք է արագ արձագանքի, քանի որ Հարավ-արեւելյան Եվրոպան հիմա նրա օգնությանն է սպասելու, առավել եւս՝ հաշվի առնելով այն, որ ԵՄ-ն մեծ դեր խաղաց «Հարավային հոսք» նախագծի խափանման գործում:




























