Ռուսաստանի կոշտ քաղաքականության փոփոխություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն համապատասխանի երկրում տիրող տնտեսական ծանր վիճակին: Ըստ gazeta.ru-ի, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Մի քանի ենթադրություն անելով այն մասին, թե ինչպիսի պայմաններում իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինը կփոխի իր քաղաքականությունը, Օբաման նաեւ Պուտինին բնորոշել է որպես քաղաքական գործիչ, ով պաշտպանում է իր ազգայնական եւ միջազգային հարաբերություններում դեպի անցյալ ուղղված մոտեցումը:

Ամերիկյան նախագահի խոսքով, այդ մոտեցումը վախի մեջ է պահում հարեւաններին եւ վնասում է երկրի տնտեսությանը: