Վերջին օրերի ընթացքում Սեւանա լճում երեք մարդ է խեղդվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 3-ին, ժամը 20.20-ի սահմաններում «Մալիբու» լողափում քաղաքացի է խեղդվել:

Ջրասուզակների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ջրից դուրս է բերվել Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, 21-ամյա Ռաֆիկ Սարգսյանի դին:

Հուլիսի 5-ին, ժամը 19.50-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում՝ Շորժա գյուղին հարակից լողափում, կա ջրահեղձված քաղաքացի, եւ անհրաժեշտ է օգնություն: Ժամը 21.09-ին ջրափրկարարների կողմից լճից դուրս է բերվել Ճամբարակ քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Ալիկ Խաչատրյանի դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:

Նույն օրը, ժամը 20.35-ի սահմաններում մարդ է խեղդվել «Իշխան» լողափում: Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիների կողմից լճից դուրս է բերվել Հրազդան քաղաքի բնակիչ, 1991 թ. ծնված Իգոր Աբրահամյանի դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին: