Սերժ Սարգսյանի քաղաքականությունը այն մարդու քաղաքականությունն է, ով զեղծարարությունների միջոցով զավթել է իշխանությունը, ով այսօր ղեկավարում է կոռուպցիոն բուրգը, ով ստեղծել է մենաշնորհային տնտեսություն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում ընթացող այս տարվա վերջին ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Անդրադառնալով խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի օգտին քվերակությունը նշանակում էր աջակցություն Սերժ Սարգսյանի քաղաքականությանը, Զուրաբյանը նշեց. «Ես կարծում եմ, որ նրանք ողբալի վիճակում են հայտնվել, որ այդ փաստերից նման եզրահանգումներ են կատարում: Ես սեղմեցի ինչպես Շարմազանովի, այնպես էլ Աշոտյանի ձեռքը, այժմ հավանաբար նրանք կմտածեն, որ մենք սատարում ենք Սերժ Սարգսյանին»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























