Ամերիկյան Կոլորադո նահանգում կինը ավելի քան 6 կիլոգրամ քաշով եւ ավելի քան 55 սմ հասակով երեխա է ունեցել:
Ալիշա Էրնանդեսը երեխային ունեցել է կեսարյան հատման միջոցով: Հիվանդանոցի բուժանձնակազմին ապշեցրել է այն, որ երեխան 6,3 կգ է եղել՝ իրենց ենթադրածից շատ ավելի ծանր, փոխանցում է «Daily Mail»-ը:
Ալիշայի ամուսինը նշել է, որ իրենց չորս դուստրերը նորմալ քաշով էին ծնվել, եւ անգամ երկվորյակների քաշը միասին ավելի քիչ էր եղել նորածին Միայի քաշից:
Ծնվելուց անմիջապես հետո երեխային Դենվերի հիվանդանոց են ուղարկել, քանի որ նա գլյուկոզայի եւ շնչառության հետ խնդիրներ ունի: Սակայն, ըստ բժիշկների, արդեն հաջորդ շաբաթ աղջնակը կարող է հանձնվել ընտանիքին:




































