Աֆրիկայի հարավում բնակվող հավաքչակական որսորդների ոչ մեծ խումբը 150 հազար տարիների կազմել է  մարդկության մեծ մասը: Միայն 22 հազար տարի առաջ այլ աֆրիկյան ցեղերը, ինչպես նաեւ ժամանակակից եվրոպացիների եւ ասիացիների նախնիները առաջ են անցել: Իրենց եզրահանգումների մասին գիտնականները պատմել են Nature Communications ամսագրում, հայտնում է Lenta.ru-ն:

Գիտնականները կարծում են, որ ամենայն հավանականությամբ, բնակչության թվաքանակի կրճատումը կապված է եղել կլիմայի հետ. Եվրասիայում սառցադաշտերի բարձրացումը հանգեցրել է Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայի տարածքում երաշտի առաջացոմանը: Սակայն մայրցամաքի հարավում պահպանվել է փափուկ, խոնավ կլիման, որը բուշմենների վերարտադրությունը պահպանել է բարձր մակարդակում: