Ուֆոլոգները պնդում են, որ Բարաք Օբաման ԱՄՆ նախագահ է դարձել այլմոլորակայինների գիտությամբ: Ուսումնասիրելով Մարսի լուսանկարները՝ դրանցից մեկում նրանք ամերիկյան նախագահի գլխի տեսքով արձան են հայտնաբերել: Այս մասին գրում է Inquisitr-ը:
Վերջերս համացանցում «Spirit» մարսագնացի լուսանկար է հրապարակվել, որը ստեղծվել է դեռեւս 2005 թվականին: Հետազոտողները նրա վրա գլխի տեսքով քար են հայտնաբերել: Ոմանց կարծիքով, այն ավելի շատ կապիկ է հիշեցնում, սակայն Բարաք Օբամայի քննադատները նախագահի դեմքի հետ հստակ նմանություն են գտել:
Ըստ REN.tv-ի, որոշ բլոգերներ վստահ են, որ Մարսի վրա նկատված քանդակը կարող է նախազգուշացում լինել այն մասին, որ Օբամայի կառավարման տարիներին ԱՄՆ-ին լուրջ ցնցումներ են սպասվում: Ոմանք էլ պնդում են, որ Երկրի վրա կյանք է բերվել Մարսից, եւ Կարմիր մոլորակի վրայի գլուխը ոչ այլ ինչ է, քան մարդու ստեղծման «նախապատրաստություն»:




























