2010 թվականին Ռուսաստանը Աբխազիայում անվտանգություն հաստատելու համար մոտավորապես 15 միլիարդ ռուբլի կվատնի։ Այս մասին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարեց աբխազ լրագրողներին։Պուտինի հայտարարությամբ՝ 2009 թվականին Աբխազիայի բյուջեին աջակցելու համար նախատեսված էր 2,5 միլիարդ ռուբլի, հաջորդ տարի այս գումարը կնվազի՝ չնայած կավելանան Աբխազիայի անվտանգության ապահովման ծախսերը։
«Մեր ռազմական հենակայանների եւ եւ կառուցվելիք նոր հյուրանոցի համար մենք կներդնենք մեծ գումար՝ 15 միլիարդ ռուբլի»,-ասաց Պուտինը։




























